211652_close_icon
views-count3676 դիտում article-date 23:44 11-07-2018

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Հռչակագրի 67-րդ կետում ասվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների իրավունքին ՝ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու՝ զերծ արտաքին ճնշումից ու հարկադրանքից: Հռչակագրի նույն կետում շեշտվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին «Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լինել կառուցողական և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ՝ համաձայն բանակցային ձևաչափերի»,- ասվում է հռչակագրում:

Նմանատիպ նյութեր