5499 դիտում
10:27 17-11-2017
ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը՝ փակուղում. պատճառը կրկին Արցախի խնդիրն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ԼՂ խնդրի պատճառով:
Մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղթի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է:
«Նախօրեին ԵՄ անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին: ԵՄ անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ: Բրյուսելում այժմ բավական մտահոգված են: Հարցը կարող է դրամայի վերածվել, Սարգսյանն ու Ալիևը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ԼՂ խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացակայության պատճառով», - հաղորդում է «Ազատությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7284 դիտում
23:00 17-11-2017
Նալբանդյանը՝ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում Արցախի վերաբերյալ հնարավոր ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը