Հայտնի է աշխարհում ամենաարագընթաց սերիական ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է Roadster 2 էլեկտրամեքենան, որը կդառնա աշխարհում ամենաարագընթաց սերիական արտադրության ավտոմեքենան: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Աղբյուրը նշում է, որ ընկերության ղեկավար Իլոն Մասկի պնդմամբ՝ 4 նստատեղ ունեցող կմրցակցի Porsche և Ferrari ավտոարտադրողների հետ:
Միլիարդատիրոջ խոսքով՝ Roadster 2-ը 100 կմ/ժ արագության կհասնի ընդամենը 1,9 վայրկյանում, ինչն աննախադեպ ցուցանիշ է սերիական մեքենաների համար:
Հայտնի է, որ ներկայում ամենաարագընթաց սերիական մեքենան Porsche 918 Spyder-ն է, որը 100կմ/ժ արագության հասնում է 2,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կգերազանցի 400 կմ/ժ ցուցանիշը:
Նշվում է, որ 3 էլեկտրական շարժիչներով ու մարտկոցով համալրված Roadster 2-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել ավելի քան 1000 կմ:
Նորույթի արտադրությունը կսկսվի 2020թ.-ից ոչ շուտ, իսկ գինը կսկսվի 200 հազար դոլարից: