211652_close_icon
views-count8972 դիտում article-date 13:23 18-11-2017

7 օր առաջնագծում. արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ

Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր