211652_close_icon
views-count42059 դիտում article-date 14:23 18-11-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Audi A8-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Երևանյան լիճ տանող կամրջի հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 35 MX 801 համարանիշի և Audi A8 մակնիշի P 457 OE 750 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կաղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր