211652_close_icon
views-count3129 դիտում article-date 18:36 18-11-2017

Հունաստանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև

Հունաստանի երկու քաղաքներում՝ Աթենքում ու Սալոնիկում երեկ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև: Ցույցերը կազմակերվել էին 1973 թվականին նախկին բռնապետական վարչախմբի դեմ ապստամբության 44-ամյակին նվիրված: Հայտնում է [url=https://korrespondent.net/world/3907967-v-hretsyy-massovye-besporiadky-est-postradavshye]korrespondent[/url]-ը հղում անելով [url=https://www.apnews.com/2eb04bf8460b40ba885f280911dc37f2/The-Latest:-2-bystanders-hurt-in-Greek-clashes-with-police]Associated Press[/url]-ին: Երթի մասնակից երիտասարդները քարեր ու պայթուցիկ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ: Զանգվածային բախումների պատճառով տուժել է երկու քաղաքացի: Աթենքում բժիշկները վիրահատել են լուրջ այրվածքներով հոսպիտալացված կնոջը: Երթի առիթով Աթենքի փողոցներ են դուրս բերվել 5 հազար ոստիկան:

Նմանատիպ նյութեր