211652_close_icon
views-count16376 դիտում article-date 15:28 19-11-2017

Օդեսայում ծեծել են Սաակաշվիլիի անձնական վարորդին. նա ուղեղի ցնցում է ստացել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս գիշեր անհայտ անձինք ծեծի են ենթարկել իր անձնական վարորդին։ Այդ մասին նա գրել է Facebook-իր էջում։ Սաակաշվիլիի խոսքով՝ այն բանից հետո, երբ իր բոլոր թիկնապահերին և իր գործունեությունը լուսաբանող լրագրողներին արտաքսել են Վրաստան, ինքը մնացել է միայնակ՝ իր վարորդի հետ։ «Վլադիմիրը հիշում է, որ ճանաչել է իր տան մոտ կայանված 2 ավտոմեքենաները, և միշտ կարծել է, որ դրանք Ուկրաինայի անվտանգության ծառայության մեքենաներն են, իսկ 2 անհայտ անձինք ամենայն հավանականությամբ իրեն սպասել են մուտքի մոտ»,-գրել է նա։ Վարորդը հոսպիտալացվել է, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ծանր ցնցում։

Նմանատիպ նյութեր