ՌԴ Սուրգուտում տղամարդը լոտոյով կես միլիոն դոլար է շահել
ՌԴ Սուրգուտ քաղաքում տղամարդը «Гослото «7 из 49» լոտոյով 32 մլն ռուբլի (540 հազար դոլար) է շահել: Այս մասին հայտնում է MK-ն:
Աղբյուրի տռեղեկություններով՝ շահումը ռեկորդային է համարվում տվյալ լոտոյի համար: Նշվում է, որ նախորդ շահումը կազմել է 12,8 մլն ռուբլի:
Տղամարդը գնել է տոմսը 500 ռուբլով (4000 դրամ) և կարողացել է գուշակել 7 թվերից 6-ը: