211652_close_icon
views-count2382 դիտում article-date 12:49 18-01-2014

ԱՄՆ-ում սնանկացած գործարարը լոտոյով 1 միլիոն դոլար է շահել

Մասաչուսեթս նահանգի բենզալցակայաններից մեկում սնանկացած 30-ամյա ամերիկացի գործարարը, գնելով ակնթարթային վիճակախաղի 20 տոմս, շահել է 1 մլն դոլար: Սակայն պարզվել է, որ Սուրբ ծննդի կապակցությամբ նա այդ գումարը կստանա 20 տարվա ընթացքում՝ ամեն տարի 50 հազար դոլար, հայտնում է ITAR-TASS-ը: Ջերեմի Լաքեթը խոստովանել է, որ առաջնահերթ վճարելու է բոլոր պարտքերը: Վերջին շրջանում ձեռնարկատերը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած եղել և ստիպված զգալի պարտքով խոշոր գումարներ է վերցնել: Նա ցանկանում է կենտրոնանալ ներդրումային գործունեության վրա և գումարները կներդնի բաժնետոմսերի և հնաոճ իրերի ոլորտում:

Նմանատիպ նյութեր