4805 դիտում
16:48 20-11-2017
Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվա էր մեկնել՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՀՀ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 18-ին ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ «Հաղորդակցման լեզուն՝ երաժշտություն» խորագրով համերգին, որը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:
Համերգը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում երկու երկրների մշակույթի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան եւ «Ռոսկոնցերտ»-ի աջակցությամբ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանի, Վլադիմիր Սպիվակովի, Էդուարդ Թոփչյանի եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1200 դիտում
20:52 25-01-2016
Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին
9202 դիտում
22:16 21-10-2018
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական գալա համերգին
1363 դիտում
14:10 02-04-2019
Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը ներկա են գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր