3336 դիտում
19:10 20-11-2017
Մայրաքաղաքում աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին
Մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամանների որոշ մասը տեղադրվել է գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի մասի առաջին գոտում:
Երթևեկության անվտանգության տեսակետից սա խնդրահարույց երևույթ էր, որի լուծման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2017 թվականին մեկնարկել է երթևեկելի գոտիներում առկա աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը:
Բացի երթևեկությանը չխոչընդոտելուց, գրպանիկ-հարթակները կառուցելիս հատուկ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ դեպի մայթին հարակից գոտի տեղափոխված աղբարկղը որևէ կերպ չխոչընդոտի հետիոտնի անցուդարձին:
Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին:
Նմանատիպ նյութեր
2697 դիտում
18:50 22-01-2018
Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը
865 դիտում
22:57 02-12-2022
Արարատ համայնքի 3 բնակավայրերում գազատարի կառուցման սուբվենցիոն ծրագիրը կշարունակվի 2023 թվականին
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում