211652_close_icon
views-count73842 դիտում article-date 10:03 21-11-2017

Դաժան ու առեղծվածային դեպք Էջմիածնում. գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախված ու հրկիզված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 20-ին, Արմավիրի մարզում կախված և այրված տդամարդու դիակի հայտնաբերման փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամադու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արայիկ Հարությունյանի՝ մետաղալարով կախված և հրկիզված դին: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ քանի որ դիակը գտնվում է այրված վիճակում, նապատակահարմար է դին տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին Ոստիկանություն ահազանգել է էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Մուրադ Խաչատրյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր