74362 դիտում
12:26 21-11-2017
Հիմա էլ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է հայտնվել կիզակետում. նրա ընկերության կողմից կատարված ասֆալտապատումը համարվել է «բռակ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջերս Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչների կողմից փորձանմուշներ են վերցվել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ստեղծված ու ժողովրդի կողմից սրբության սրբոց համարվող «Տառերի պուրակի» հարևանությամ գտվող մայրուղում և ճանապարհահատվածում կատարված ասֆալտից, այն է՝ ճանապարհը վերանորոգող ընկերությունը իր աշխատանքները համարել էր ավարտված և պատրաստվում էր ճանապարհը հանձնել շահագործման:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ լաբորատոր ընկերության ներկայացուցիչները, ստուգելով համապատասխան կառույցի կողմից կատարված աշխատանքները, հատուկ սարքի միջոցով փորձանմուշ էին վերցրել ասֆալտից:
Արդյունքում պարզվել էր, որ ասֆալտապատումը կատարվել է բավականին թերի, որակը չի պահպանվել, ինչի համար էլ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու «Հայավտոճան»-ը պարտավորեցրել են ճանապարհը կատուցող ընկերությանը քանդել անվորակ ասֆալտը և փոխարենը նորը անել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նոր աշխատանքները կատարելուց հետո փորձաքննությամբ պարզվել է, որ այս անգամ ամեն ինչ համապատասխանում է որակին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կազմակերպության ղեկավարը, ով սկսզբից արել է անվորակ ասֆալտապատում, իսկ հետո Կապի նախարարության ու «Հայավտոճան»-ի միջամտության արդյունքում վերացրել է լուրջ թերությունները, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/08/1074347/]ավելի վաղ[/url] հայտնել էր է ֆոտոլրագրողը, վերջին ամիսներին Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև նշված նախարարության «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչները՝ նախարար Վահան Մարտիրոսյանի և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորութամբ հսկայածավալ աշխատանքներ էին սկսել Հանրապետության մի քանի մարզերի, ինչպես մարզային, այնպես էլ գյուղական ճանապարհների կապիտալ վերանորոգման, որոշ ճանապարհների վտանգավորության աստիճանը թեթևացնելու, ճանապարհներին երկաթբետոնե արգելապատնեշների, ցուցանակների տեղադրման ուղղությամբ:
Աշխատանքների հանձնարարությունը տվել էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և խիստ հանձնարարական է տրվել նաև, որ աշխատանքները լինեն անթերի, որպեսզի վարորդները իրենց մաշկի վրա զգան, թե ինչպիսի որակյալ գործ են կատարում ճանշինականները:
«Հայավտոճան» ընկերության տնօրեն Ա. Արշակյանը հատուկ լաբորատոր ընկերության ներկայացուցիչների հետ ստուգել էին համապատասխան կառույցների կողմից կատարված ասֆալտապատման աշխատանքները: Հատուկ սարքի միջոցով փորձանմուշ էր վերցվել ասֆալտից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18518 դիտում
09:59 19-09-2018
Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության շինաշխատանքներում թերություններ են արձանագրվել․ «Ժողովուրդ»
4104 դիտում
11:54 07-10-2014
Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը. Ժողովուրդ
7874 դիտում
09:44 19-09-2017
Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու անվան հետ կապվող ընկերությունը` «սև ցուցակում». «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)