4677 դիտում
22:56 21-11-2017
Մշակվել է «Արփի լիճ» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման մարքետինգային ռազմավարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել «Արփի լիճ» ազգային պարկի՝ որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիսից իրականացնում է «Էկոպարկ» ծրագիրը:
«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ աշխատանքային թիմը նախ տեղում ծանոթացել է «Արփի» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին ու ներուժին: Բացահայտվել և գնահատվել է ազգային պարկի զբոսաշրջային ներուժը:
Տուրիզմի, բնապահպանության և հարակից ոլորտների փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, բացահայտվել են պարկի՝ ծառայություններ առաջարկելու հնարավորությունները, և մշակվել են նոր ապրանքների ու ծառայությունների փաթեթներ: Արդյունքում կազմվել է ազգային պարկում էկոտուրիզմի ներուժի հնարավորությունների մասին փաստաթուղթ, ինչն էլ հետագայում հիմք է ծառայել ծրագրի մարքետինգային թիմի համար մատուցվող ծառայությունների մշակման հարցում:
Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կայացել նաև Ենոքավանում, որտեղ իրականացվել է փորձի փոխանակում, քննարկումներ՝ բնական հանգստի կազմակերպման տարբերակների, ինչպես նաև տարածքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու գործընթացի վերաբերյալ:
Առաջարկվող 15 ծառայությունների հիման վրա էլ կազմվել է ծառայությունների փաթեթ, ինչպես նաև մշակվել է պարկի մարքեթինգային ռազմավարությունը: Ղարիբ Հարությունյանն առանձնացնում է ծառայություններից մի քանիսը՝ այստեղ կարելի է անցկացնել թռչնադիտում, մանավանդ որ այս տարածքում կան Կարմիր գրքում գրանցված թռչուններ։ Շատ զբոսաշրջիկների կարող է հետաքրքրել ավտոէքստրիմը, քայլարշավները Արփի լճի շրջակայքում, դեպի մոտակա բնակավայրերի հնավայրեր և այլն։ Նշենք, որ տարեկան 800-1000 այցելու է գալիս Արփի լճի տարածք։ Ընդհանուր թվի 10-15 տոկոսն օտարերկրյա այցելուներն են։
Պատրաստված փաթեթը ներկայացվել է տուրիստական ընկերություններին, հյուրանոցներին։ Հետազոտության հիման վրա կազմվել է նաև տեղեկագիրք, որի տպագրված օրինակները տարածվել են համագործակից 40 տուրիստական ընկերությունների և հյուրանոցների շրջանում: Առկա է նաև տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակը, որը կտարածվի նաև համացանցում:
Նշենք, որ «Էկոպարկ» ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1843 դիտում
21:42 19-02-2023
Վարչապետի մտերիմը՝ «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատա՞ր. aravot.am
1161 դիտում
11:30 01-12-2014
Ներկայացվում են Լոռու մարզում էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները. ֆոտոշարք. տեսանյութ
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
982 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր