211652_close_icon
views-count7400 դիտում article-date 18:36 22-11-2017

ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է՝ մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 17:55-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Թալին քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Վարդենիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սարավան - Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդնրին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր