211652_close_icon
views-count19019 դիտում article-date 21:36 22-11-2017

ՀՀ դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը և ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի պետ Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել էին Ուկրաինա.

Ուկրաինայի փաստաբանական ոլորտում առկա խնդիրներին նվիրված Համաժողովին (կոնֆերանսին) մասնակցելու նպատակով, Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի հրավերով, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի պետ Արմեն Հարությունյանը սույն թվականի նոյեմբերի 09-ից 11-ը աշխատանքային այցով մեկնել էին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից բացի, ՀՀ պատվիրակության կազմում Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նելլի Հարությունյանը և փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Ուկրաինայում կայացած Համաժողովին, բացի Հայաստանյան պատվիրակությունից, հրավիրված էին նաև միջազգային փորձագետներ` Ֆրանսիայից, Դանիայից, Լյուքսեմբուրգից, ինչպես նաև Ուկրաինան ներկայացնող փաստաբաններ և պետական այլ այրեր: Համաժողովի ընթացքում քննարկվեցին ինչպես Ուկրաինայի փաստաբանական ոլորտում առկա խնդիրները, այնպես էլ բարձրացվեցին ընդհանրապես դատարանների բնականոն գործունեությունն ապահովող գործընթացներում հանդիպող որոշ գործնական խնդիրների հետ կապված հարցադրումներ: Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանի կողմից միջազգային փորձագետներին ներկայացվեցին ՀՀ դատարաններում իրականացվող զննության գործընթացի որոշ մանրամասներ, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան կարգավորումները: Քննարկման ընթացքում փորձագետները փաստեցին, որ Հայաստանի դրական փորձը կարող է նաև ուղենիշային հանդիսանալ Ուկրաինայի համար` հաշվի առնելով այդ երկրում առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Միաժամանակ, ի պատասխան առաջադրված հարցադրումների, փորձագետները նշեցին, որ դատարան մուտք գործող անձանց զննությունը, ինչպես նաև որոշ երկրներում իրականացվող խուզարկությունը համապատասխանում է միջազգային պայմանագրերի (Կոնվենցիաների) պահանջներին և հետապնդում է կանխարգելիչ նպատակ: Ավելին, նշվեց, որ այն պետք է իրականացնել նաև տեխնիկական ժամանակակից միջոցների գործադրմամբ այնպիսի եղանակներով, որպեսզի բացառվի պահպանվող տարածք արգելված իրերի ներս բերելը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր