14801 դիտում
10:24 23-11-2017
Իրանը Հայաստանի առաջ բարձրացնում է գազի խնդիրը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարիչ-տնօրեն Համիդ Ռեզա Արաղին երեկ հյուրընկալվել է Հայաստանի կառավարությունում և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել նրա Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հայաստանը դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ստեղծեց «Էներգամպեքս» ընկերություն, որը 100 տոկոս պետական բաժնեմասով ըներություն է և ստեղծվել է Իրանից գազ գնելու ու երրորդ երկրի վաճառելու համար:
Ամենայն հավանականությամբ երրորդ երկիր ասվածը Վրաստանն է, քանի որ հազիվ թե Հայաստանը տեխնիկական հնարավորություն ունի գազ վաճառել այլ երկրի, քանի որ Իրանից գազի գնումն ու երրորդ կողմին վաճառելը պետք է տեղի ունենա, այսպես ասած, փոխանակման սկզբունքով՝ «սվոպ» տարբերակով, մայրուղային գազատարի բացակայության պատճառով: Այնուհանդերձ, եթե ստեղծվել էր «Էնեգաիմպեքսը», ապա պետք է ենթադրել, որ կար որոշակի պայմանավորվածություն իրանական գազը սվոպ տարբերակով Վրաստան տեղափոխելու մասին: Սակայն այսօր այդ մասին խոսակցություն չկա: Ի՞նչն է պատճառը: Այստեղ, իհարկե, կա նաև չորրորդ կողմ՝ «Գազպրոմը», առանց որի սվոպ տարբերակը պարզապես չի գործի:
Եվ ուրեմն՝ չորս կողմերից հատկապես որի՞ պատճառով է, որ չի կայացել կամ այսպես ասած՝ չի հաստատվել Իրանից Վաստան գազի տեղափոխումը Հայաստանի միջոցով: Եվ ընդհանրապես, այդ հարցը օրակարգո՞ւմ է, թե՞ այլևս դուրս է օրակարգից: Այդ ամենով հանդերձ, սակայն, հայ-իրանական գազային քննարկման առանցքային հարց կարող է լինել նոր գազատարի կառուցումը, որը կունենա իրանական գազը Եվրոպա արտահանելու տեխնիկական հնարավորություն: Հայ-իրանական գազային գործակցության ոլորտում մնացյալ հարցերը պարզապես ենթահարցեր են, որոնք չունեն սկզբունքային որևէ արժեք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
766 դիտում
11:38 01-06-2024
Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. ԱԳՆ
Այս բաժնից
2290 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1807 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»