211652_close_icon
views-count26592 դիտում article-date 11:23 23-11-2017

Գյումրիում ոստիկանները կանխել են 79-ամյա տղամարդու ինքնասպանությունը, ով փորձում էր կամրջից ցած նետվել

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի փորձել է ցած նետվելով՝ ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանները կարողացել են կանխել Գյումրի քաղաքի բնակիչ, 79-ամյա Աղասի Աբելյանի ինքնասպանության փորձը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայինն քննչական վարչությունում քննիչ Փիլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր