6755 դիտում
13:22 23-11-2017
Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամի առաջարկները մերժվել են առանց պատճառաբանության
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման խնդրին, ինչպես նաև 2016 թվականի մարտին կառավարության հիմնադրած Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամի գործունեությանը:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,- ասաց նա:
Վարչապետը համապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ, ինչպես նաև՝ մեկամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
09:37 04-12-2019
Բյուջե 2020-ի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են․ «Ժողովուրդ»
3176 դիտում
16:49 24-07-2018
Խորհրդարանական ուժերն ամփոփեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկները
Այս բաժնից
592 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
595 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան