2938 դիտում
22:08 24-11-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ
Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է այս տարի պաշտոնապես Սողոմոն Թեհլերյանի անունով անվանակոչված հրապարակ: Հրապարակում նրանց միացել է նաև Մարսելում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ներկայացնելով հրապարակի անվանակոչման մանրամասները` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ: Վարդան Սրմաքեշը նաև հավելել է, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությանը, որը համատեղ կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը, մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել հրապարակի անվանակոչման մասին հիշատակող հուշատախտակի մոտ:
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
10:48 15-07-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Հայ Առաքելական մայր եկեղեցի
1149 դիտում
15:52 15-07-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի ճենապակու թանգարան
20349 դիտում
16:09 15-03-2015
«100 լուսանկարչական պատմություններ՝ Հայոց ցեղասպանության մասին». Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը
Այս բաժնից
1333 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
922 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար