4155 դիտում
11:40 25-11-2017
Ուկրաինայի հայերի միությունը սահմանել է 2018թ. առաջնայնությունները
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության եզրափակիչ համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2017-ի Ուկրաինայի հայերի միության գործունեության արդյունքները եւ որոշվեց 2018 թվականի առաջնայնությունները:
AnalitikaUA.net-ի հաղորդմամբ, համաժողովին մասնակցում էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հայկ Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պատվավոր հյուրեր:
Ինչպես նշեց Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, 2017 թվականը լի էր կարեւոր իրադարձություններով:
«Կազմակերպության ներկայացուցիչները հաջողությամբ իրականացրել են բոլոր ծրագրերը»:
Շատվորյանն ընդգծեց հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի ժողովրդայնացման ոլորտը, որի շրջանակներում տեղի ունեցան Իվան Այվազովսկու 200-ամյակի տոնակատարությունները, խաչքարերի, հայկական սրբապատկերների եւ ավետարանների ցուցահանդեսը:
Ուկրաինայի հայերի միության ղեկավարը նշել է նաեւ, որ առաջին հայկական երիտասարդական ֆորումն ու սպորտային մրցաշարերն անցկացվել են բավական բարձր մակարդակի վրա: «Նոր գաղափարներ են իրականացվել միջազգային համագործակցության եւ բարեգործության ոլորտում: Ավանդաբար, մեծ ուշադրություն դարձվեց հիշատակի միցառումներին», - ասաց Վիլեն Շատվորյանը:
Կոնֆերանսի եզրափակիչ մասում կայացաավ պարգեւատրման արարողությունը, որի ընթացքում հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչները, քաղաքական, գիտության, մշակույթի եւ սպորտի հայտնի գործիչները պարգեւատրվեցին Ուկրաինայի հայերի միության պատվոգրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
5074 դիտում
23:38 02-05-2018
Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում
4644 դիտում
11:54 05-01-2019
Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորել է նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին նշանակման կապակցությամբ
3304 դիտում
23:26 06-07-2020
Ուկրաինայի հայերի միությունը Երևանում սքեյթ այգու բրենդինգի և նեյմինգի համար դրամաշնորհային ծրագիր է նախաձեռնել
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին