Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում
Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում, հաղորդում է AnalitikaUA.net-ը` հղում անելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը:
Մայիսի 3-ին Կիեւում կկայանա Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովը: Հանդիպման օրակարգի հիմնական կետը լինելու է Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը:
Խնդիրը քննարկելու նպատակով մայրաքաղաքում ամբողջ Ուկրաինայից հավաքվելու են հայկական համայնքների տարածաշրջանային ներկայացուցիչները եւ ղեկավարները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Հայաստանի խաղաղության համար աղոթքներ են անցկացվում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։