211652_close_icon
views-count4592 դիտում article-date 22:24 25-11-2017

Արևելյան գործընկերությունը աշխարհաքաղաքական գեղեցկության մրցույթ չէ. Դոնալդ Տուսկ

Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության հինգերորդ գագաթնաժողովը: Այն նպաստում է նախկին խորհրդային 6 ​​երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) Եվրոպական միության հետ մերձեցմանը և եվրոպական նորմերի ընդունմանը: Արևելյան գործընկերությունը երբեք չի ընկալվել որպես ԵՄ անդամակցության փուլ, ինչպես երբեմն փորձում են պատկերացնել: «Արևելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, դա ոչ թե աշխարհաքաղաքական գեղեցկության մրցույթ է Ռուսաստանի և Եվրամիության միջև, այլ իրական համագործակցություն ինքնիշխան պետությունների միջև», - ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսում: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/11/24/eu-seeks-closer-eastern-ties]eorunews[/url]-ը: Վերջնական հայտարարության մեջ չկա հակառուսական հռետորաբանություն, թեև դահլիճում այն հնչել է Ուկրաինայի, ինչպես նաև Արևմուտքի դեմ Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմի վերաբերյալ մտավախությունների կապակցությամբ: Սակայն ԵՄ-ն հստակեցրեց Ուկրաինայի համար, որ Դոնբասում պատերազմը չի կարող արդարացնել բարեփոխումների ձգձգումը և կոռուպցիայի դեմ պայքարը: «Ուկրաինան զգալի առաջընթաց է արձանագրել, բայց ոչ այն աստիճանի, որ մենք կցանկանայինք: Մենք պետք է իրականացնել բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական կառավարման ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարելու համար», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Առաջին անգամ ԱլԳ գագաթնաժողովին մասնակցում էր Բելառուսը՝ արտաքին գործերի նախարարության մակարդակով:

Նմանատիպ նյութեր