211652_close_icon
views-count6142 դիտում article-date 21:39 25-11-2017

Հայաստանը վաղը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը

Նոյեմբերի 25-26-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։ Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները։

Նմանատիպ նյութեր