4529 դիտում
11:14 27-11-2017
Հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար. Է. Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի հանդիսավոր արարողությանը
Այս պահին, երբ Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը, հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի անցկացումը մեր երկրին վստահելու համար։
Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,
Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում։ Առաջին հերթին, հարկավոր է ապահովել Գագաթաժողովի հաջողությունը՝ կազմակերպչական առումով։ Այս ուղղությամբ ակնկալում ենք սերտորեն համագործակցել Մադագասկարի նախագահության, Ձեզ հետ, տիկին Գլխավոր քարտուղար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ։
Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Մադագասկարի իմ գործընկերոջը։ Այսուհետ Հայաստանին և Մադագասկարին միացնում են ինչպես պատմական, այնպես էլ խորհրդանշական կապեր։
Հարգելի՛գործընկեր,
Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը Դուք ստանձնեցիք Հայաստանում, և այսօր արդեն Դուք եք այդ նախագահությունը փոխանցում Հայաստանին, էլ չասած այն մասին, որ հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայցվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ Գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
Ակնկալում ենք նաև համատեղ և մշտական աշխատանք իրականացնել Թունիսի հետ, որին Հայաստանը փոխանցելու է մեր Կազմակերպության հաջորդ Գագաթաժողովը կազմակերպելու պատիվն ու արտոնությունը։
Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,
Մենք հենց այսպես ենք ընկալում համագործակցությունը մեր ֆրանկոֆոն ընտանիքի ներսում։ Մենք մտադիր ենք համատեղ աշխատանք իրականցնել Ձեր՝ բոլորի հետ՝ Երևանի Գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս Գագաթաժողովի հաջողությունը մեր բոլորի հավաքական հաջողությունն է, մեր ֆրանկոֆոն ընտանիքի ընդհանուր հաջողությունը։
Շնորհակալություն։
Այսպիսով Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը հայտարարում եմ փակված։
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
11:33 25-11-2016
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4554 դիտում
16:29 26-11-2017
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2095 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար