211652_close_icon
views-count8642 դիտում article-date 21:45 27-11-2017

Թուրքական դատարանն արդարացրել է քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին

Թուրքիայում դատարանն արդարացնող վճիռ է կայացրել Ազգերի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ նրան արդարացնող բավարար իրավաբանական ապացույցներ են ներկայացվել։ Հիշեցնենք, որ քրդական ծագմամբ հայտնի քաղաքական գործիչը ձերբակալվել էր 2015 թվականի հունիսի 7-ին Սանգջաթեփեում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Թուրքական իշխանությունները նրան մեղադրել էին էթնիկ ատելություն սերմանելու մեջ։

Նմանատիպ նյութեր