8073 դիտում
22:57 28-11-2017
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ
Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մի խումբ մասնագետների՝ գինեկոլոգի, սրտաբանի, ռևմատոլոգի և ուռուցքաբանի կողմից Ստեփանակերտի «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնում իրականացնում են քաղաքացիների հետազոտություն, խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև վահանաձև գեղձի սոնոգրաֆիա և բիոպսիա:
«[url=http://artsakhpress.am/arm/news/76867/erevanic-zhamanats-bzhishknery-stepanakertum-irakanacnum-en-anvtchar-hetazotutyunner.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի սրտաբան Զարուհի Հովեսյանն ասել է, որ իր կողմից իրականացվում է սրտային հիվանդությունների հետազոտություններ, ներառյալ էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն և խորհրդատվություն՝ բուժման նշանակումով:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքացիների մոտ առավել տարածված են սրտի իշեմիկ, առիթմիայով, փականային և զարկերակային գերճնշումով հիվանդությունները և ինֆարկտները»,-ասել է սրտաբանը:
Մեր զրուցակիցն իր խոսքում ընդգծել է, որ մարդիկ տարին գոնե մեկ անգամ պետք է անցնեն էլեկտրոսրտագրություն՝ ստուգելու սրտի աշխատանքը:
Իսկ ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանն էլ ասել է, որ այցի ընթացքում մեծ թվով հիվանդներ են հետազոտել:
Խոսելով հետազոտությունների արդյունքների մասին Վ. Վարդանյանը նշել է. «Հիվանդների մոտ առավել հաճախ հանդիպում ենք հոդերի բորբոքային և ոչ բորբոքային, ինչպես նաև աղերի կուտակումով հիվանդություններ»:
Նմանատիպ նյութեր
9977 դիտում
23:00 04-05-2017
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն
1701 դիտում
15:28 20-10-2021
Ֆրանսիայից ժամանած բժիշկները ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների համար անվճար հետազոտություններ կանցկացնեն
5657 դիտում
19:05 17-07-2017
Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների ընդունելություն
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը