211652_close_icon
views-count5657 դիտում article-date 19:05 17-07-2017

Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների ընդունելություն

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է, որ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվելու են հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ: ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հիվանդների ընդունելությունն իրականացվելու է «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում՝ Երևան քաղաքի գլխավոր սրտաբան` Պարունակ Զելվեյանի, գաստրոէնտերոլոգ ` Հովսեփ Բդոյանի, հեմատոլոգ` Կարո Հակոբյանի, քիթ-կոկորդ-ականջաբան` Տարոն Պողոսյանի կողմից: «Արևիկ» մանկական բուժմիավորում՝ Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Դավիթ Դալլաքյանի և օրթոպեդ` Աշոտ Ադամյանի կողմից: «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր»-ում՝ Երևան քաղաքի գլխավոր մաշկավեներաբան` Կարեն Բաբայանի կողմից: «Ուռուցքաբանական դիսպանսեր»-ում՝ Երևան քաղաքի գլխավոր օնկոլոգ-քիմիոթերապևտ` Հայկուհի Գյոկչյանի կողմից:

Նմանատիպ նյութեր