3081 դիտում
18:22 29-11-2017
Երիտասարդ հանրապետականները Բուդապեշտում մասնակցել են «Ռոբերտ Շուման» ինստիտուտի առաջնորդության դասընթացին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի (RSI) կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018» ծրագրի երկրորդ փուլը, որին մանակցել են արևելյան 9 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները:
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունից ծրագրին մասնակցել են Վարդուհի Սարգսյանը և Աննա Մկրտչյանը:
«Երիտասարդ առաջնորդներ 2017-2018-ը» դասընթացների շարք է, որը բաղկացած է երեք փուլից: Ծրագրի նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին տալ տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, սոցիալ-մշակութային, տնտեսկան, միգրացիոն, էներգետիկ, ինտեգրացիոն հարցերի, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կառուցվածքի վերաբերյալ: Դասընթացի ընթացքում անրդրադարձ է եղել Արևելյան գործնկերության՝ նրա կարևորության, ժողովրդավարության ասպեկտների, ինչպես նաև 21-րդ դարի աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին:
Ծրագրի երկրորդ փուլին հանդիպումներ են եղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում կարևորագույն ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, քննարկումներ միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ և վերջում անցկացվել են գործնական աշխատանքներ բանակցային գործընթացների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2127 դիտում
11:53 02-10-2017
Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են առաջնորդության հմտություններին
1153 դիտում
13:35 30-01-2014
ՀՀԿ երիտասարդ թևը «Ռոբերտ Շուման» ինստիտուտում
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»