2754 դիտում
12:10 19-10-2017
Ինչպե՞ս դառնալ լավ երիտասարդ առաջնորդ․ ՀՀԿ երիտասարդները Բուդապեշտում մասնակցում են Ռոբերտ Շումանի ինստիտուտի դասընթացներին
Բուդապեշտում մեկնարկել են Ռոբերտ Շումանի ինստուտի կողմից անցկացվող «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018» դասընթացների շարքը, որին մասնակցում են 10 երկրի 22 ներկայացուցիչներ։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդկան կազմակարեպությունը ներկայացնում էին Վարդուհի Սարգսյանը և Աննա Մկրտչյանը։
«Երիտասարդ առաջնորդներ» դասընթացների նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների վերաբերյալ, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրիստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել անհրաժեշտ տեղեկատվության և փորձի փոխանակում:
Առաջին փուլում ներառված են եղել հաղորդակցական հմտությունների զարգացման տեսական և գործնական դասեր, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ սեմինարներ։
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Վարդուհի Սարգսյանի խոսքով՝ ծրագրը հնարավորություն է տալիս խորացնելու երիտասարդների գիտելիքները ժողովրդավարության , ակտիվ քաղաքացիական հասարակության, առաջնորդության և այլ ոլորտներում․« Դասընթացն օգնեց ինձ տեսնել, թե ինչ տեսակի գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերման եւ կատարելագործման կարիք ունեմ և ստացածս գիտելիքները ինչպես ճիշտ կիրառեմ ժողովրդավարության և իմ երկրի զարգացման համար կարծում եմ որ նմանատիպ ծրագրերը շատ օգտակար են քաղաքական և հասարակական կյանքում ակտիվ երիտասարդության համար, որի շնորհիվ կարողանում ես նաև հաստատել միջազգային կապեր տարբեր երկրների ներկայացուցիչների հետ»,- նշել է Վարդուհի Սարգսյանը։
Աննա Մկրտչյանը տեղեկացրեց, որ ծրագրի հաջորդ փուլում քննարկվելու են Սիրայի պատերազմի, անվտանգության, եմ ձեռքբերումների, աշխարհաքաղաքականության վերաբերյալ թեմատիկ քննարկումներ։
Նմանատիպ նյութեր
3081 դիտում
18:22 29-11-2017
Երիտասարդ հանրապետականները Բուդապեշտում մասնակցել են «Ռոբերտ Շուման» ինստիտուտի առաջնորդության դասընթացին
1158 դիտում
10:39 16-11-2015
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին Բուդապեշտում «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլին
2400 դիտում
13:56 24-01-2016
Բուդապեշտում ամփոփվեց «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագիրը ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»