2017-ը Ռուսաստանի համար հաջող տարի էր. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընթացիկ՝ 2017 թվականը իր երկրի համար հաջող տարի է համարում։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Ռուսաստանի նախագահը հատկապես ընդգծել է անկումից տնտեսության դուրս գալը։
«Քանի որ էկոնոմիկայից են կախված մնացած բոլոր բաները՝ և սոցիալական ոլորտը, և քաղաքացիների եկամուտների մակարդակը, և պաշտպանունակությունը»,-ասել է նա։
Հավելել է, որ հատկապես էական փոփոխություններ են արձանագրվել պաշտպանության ոլորտում և դա ևս մեկ քայլ է ՌԴ անկախության ու ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին։