11696 դիտում
15:10 30-11-2017
Ամանորի տոներին մաքսակետերում ու բանկերում հերթապահություն կսահմանվի
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելուն:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը: Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:
Նմանատիպ նյութեր
5226 դիտում
17:35 25-12-2017
Ամանորի տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
889 դիտում
16:29 22-12-2014
Մայրաքաղաքում ամանորյա տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
982 դիտում
15:04 21-12-2015
Մայրաքաղաքում տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Այս բաժնից
862 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
691 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել