211652_close_icon
views-count8978 դիտում article-date 20:12 30-11-2017

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն համանախագահների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, այս մասին Մամեդյարովը հայտարարել է Բաքվում Թուրքիայի ու Պակիստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ: «Դեկտեմբերի 6-ին տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը: Մենք տվել ենք մեր համաձայնությունն այդ հանդիպման համար»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր