1689 դիտում
10:52 29-03-2014
Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլին՝ Մոսկվայում
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ապրիլին Մոսկվայում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համար մոտ ապագայում Հայաաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին նշված է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքը և Իգոր Պոպովը Հաագայում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և մարտի 24-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Հանդիպումներում քննարկվել է լարված իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահնեը կոչ են արել խուսափել բռնություններից:
Նմանատիպ նյութեր
1488 դիտում
13:48 17-01-2014
Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ. աղբյուր
3721 դիտում
14:20 09-12-2016
Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են
5603 դիտում
15:54 22-09-2017
Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին