5325 դիտում
14:08 01-12-2017
Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել Հայաստանի էներգետիկայի ոլոտում
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են Հայաստանի էներգետիկայի և ջրային ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի մասնակցության հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի փոխգործակցության համար։
Համաձայնելով նախարարի դիտարկմանը՝ Վազիլ Հուդակը ընդգծել է, որ համաձայնագիրը ևս մեկ քայլ է համատեղ ծրագրեր իրականացնելու ճանապարհին։ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել էներգետիկայի ոլոտում։ Այդ համատեքստում Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է նախատեսվող ներդրումային ծրագրերը՝ առաջարկելով քննարկել դրանցում բանկի մասնակցության հնարավորությունները։
Նախարարն անդրադարձել է մասնավորապես «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, «Շնող» ՀԷԿ-ի, կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերի ընթացքին, խոսել նորերի մասին։ Ընդգծվել է, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանը դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման պիլոտային ծրագրի հնարավորությունը։
Վազիլ Հուդակը շնորհակալություն է հայտնել Աշոտ Մանուկյանին ներդրումային ծրագրերը համակողմանի ներկայացնելու համար և խոսել Եվրոպական ներդրումային բանկի հետաքրքրությունների և համագործակցության պատրաստակամության մասին։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
14:32 28-06-2017
Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով
1055 դիտում
18:39 27-02-2014
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ
Այս բաժնից
451 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
637 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1357 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն