7675 դիտում
08:45 02-12-2017
Կոալիցիոն կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի բոլոր առաջարկները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ 8 առաջարկ է ներկայացրել, ընդ որում, ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Կառավարությունը որպես մերժման հիմնավորում նշել է, թե առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն:
Եթե անկեղծ՝ ապա ՀՅԴ խմբակցության առաջարկները չեն վերաբերել համակարգային խնդիրների լուծմանը: Դրանց նպատակը եղել է կոնկրետ մի քանի գյուղերին պետբյուջեից հատկացվելիք գումարները ավելացնելը` մշակույթի կենտրոնի, համայնքային կենտրոնի վերանորոգման կամ ասֆալտապատման համար:
Ամեն դեպքում, այն փաստը, որ կառավարությունը մերժել է կոալիցիայի անդամ ԱԺ խմբակցության բոլոր առաջարկները, չի կարող պատահականություն լինել: Ի վերջո, վաղուց է հայտնի, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
14:37 01-07-2015
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում»-ը մերժել է Էրդողանի՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկը
1982 դիտում
08:46 11-02-2016
Ընդդիմության կոալիցիոն նվերը՝ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին. «168 Ժամ»
2876 դիտում
10:07 12-01-2017
ՀՅԴ-ն ռեյտինգային թեկնածու է խնդրել կոալիցիոն գործընկերոջից. «Ժամանակ»
Այս բաժնից
1294 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»