211652_close_icon
views-count79627 դիտում article-date 16:57 02-12-2017

Տեղի ունեցավ AAD-2017 մրցանակաբաշխությունը. պարգևատրվեցին ապրիլյան քառօրյայի լեգենդ հերոսները և հանրության կողմից սիրված ու ճանաչված մտավորականներ, իրենց գործի նվիրյալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]«Armenia Royal palace»[/color] համալիրում կայացավ «Եռամիասնություն հանուն զարգացման» Հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառման ժամանակ կազմակերպությունը ներկայացնում է տարվա ընթացքում կատարած աշխատանքները, ինչպես նաև պարգևատրում մեր ազգի հերոս տղաներին, մեր մեծերին, մարզիկներին, քաղաքական-հասարակական, մշակութային գործիչներին, առողջապահության և կրթական ոլորտի ներկայացուցիչներին, գործարարներին: Հյուրերի ցանկում էին Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները, Երկրապահ կամավորականների միության անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Մարիա Բարաղամյանի գլխավորությամբ, հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը, հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, Չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Սիմոն Մարտիրոսյանը, բարերար Ռոզա Ծառուկյանը, կոմպոզիտորներ Սասուն Պասկևիչյանը, Նարինե Զարիֆյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ / գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռոբերտ Սարգսյանը, երգիչներ Արամոն, Էմմա Պետրոսյանը, Նառան, Նարե Գևորգյանը, դերասաններ Լուսինե Կիրակոսյանը, Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Զառա Արամյանը, հաղորդավար Գայանե Ասլամազյանը և ուրիշներ: Միջոցառման ժամանակ կենդանի կատարումով հանդես եկան նաև երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, ովքեր նույնպես մցանակակիրներ էին։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 918+
918+

Նմանատիպ նյութեր