36635 դիտում
18:45 02-12-2017
Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությանը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ներկա գտնվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը։ ՀԱՕԿ նախագահը հետևեց տղամարդկանց օդամղիչ հրացան մրցաձևի եզրափակչին։
Մրցումից հետո Գագիկ Ծառուկյանը զրուցեց մրցանակակիր հրաձիգների հետ։ Նա հաջողություն ցանկացավ մարզիկներին առաջիկա մրցաշարերում։ Գագիկ Ծառուկյանը ոգևորեց պատանի հրաձիգներին, որոնք փորձելու են 2018 թ. Բուենոս Այրեսի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել։
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց ՀԱՕԿ-ի ավանդը հրաձգության մեջ.
«Պարոն Ծառուկյանի ներկայությունն արդեն իսկ մարզիկներին պարտավորեցնում է բարձր արդյունքներ ցույց տալ։ ՀԱՕԿ նախագահը հաճախ է ներկա լինում մեր մրցաշարերին։ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մեզ շատ են օգնել։ Հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը կշարունակի միջոցներ հատկացնել, որը կնպաստի հրաձգության զարգացմանը»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը։
Մրցմանը ներկա էին նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
18:27 16-10-2014
Ավտոմոբիլային սպորտի հայ ներկայացուցիչները կմասնակցեն Կովկասի գավաթի խաղարկությանը
2271 դիտում
14:06 25-08-2015
Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին