211652_close_icon
views-count6377 դիտում article-date 13:59 04-12-2017

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվող անձը բերման է ենթարկվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Արա Մ.-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նա հունիսի 21-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր