211652_close_icon
views-count4031 դիտում article-date 19:47 04-12-2017

Եմենում հուսի ապստամբները պատանդ են վերցրել երկրի նախկին նախագահի որդուն

Եմենում հուսի ապստամբները վիրավորել և գերեվարել են երկրի նախկին նախագահ, ամենայն հավաականությամբ արդեն սպանված Ալի Աբդալլահ Սալեհիի որդուն։ Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Խալիդը՝ Ալի Աբդալլահ Սալեհիի որդին, վիրավորվել է և հուսի ջոկատների կողմից գերի է վերցվել»,-նշված է հեռուստաալիքի թվիթերյան էջում։ Վերջինի տվյալներով՝ հուսիները նաև սպանել են Սալեհիի կուսակցության փոխնախագահ Յասիր ալ-Ավադիին։ Նշենք, որ Եմենի մայրաքաղաք Սանայում նոյեմբերի 29-ին նոր հակամարտություն է ծագել կառավարությանը հարող «Անսար Ալլահ» շարժման և նախկին նախագահի կողմնակիցների միջև։ Բախումների հետևանքով, որոնք հետո վերածվել են մարտերի՝ տանկերի ներգրավվածությամբ, զոհվել է 245 մարդ։

Նմանատիպ նյութեր