211652_close_icon
views-count58367 դիտում article-date 23:45 04-12-2017

Տինա Կանդելակի. Մխիթարյանն արդեն լեգենդ է դարձել, ցանկանում ենք դա ներկայացնել

Դեկտեմբերի 5-ին ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը եթեր կթողարկի Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է իր մասին, Անգլիայի Պրեմիեր-լիգայի, «Մանչեսթեր Յունայթեդի» և ռուսական ֆուտբոլի մասին: Մխիթարյանի հետ Անգլիայում հանդիպել են «Матч ТВ»-ի հաղորդավարներ Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը: «Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվե Հենրիխի մասին նյութ պատրաստել: Ստացվեց շատ անկեղծ և ներդաշնակ: Առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Հենրիխի քրոջը՝ Մոնիկային և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նկարահանումների կազմակերպման և օժանդակության համար», ասել է Նոբել Առուստամյանը: «Միխայիլն ու Նոբելը պատրաստել են բացառիկ և զգացմունքային նյութ՝ 21-րդ դարում ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկի մասին: Հենրիխն արդեն լեգենդ է դարձել և մենք ցանկանում ենք նրա պատմությունը ձեզ ներկայացնել», ասել է հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տինա Կանդելակին:

Նմանատիպ նյութեր