2856 դիտում
14:11 05-12-2017
120 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կրթական նոր ծրագիր է մեկնարկել
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, մեկնարկել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը, որին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ ՀՀ յոթ մարզից։
Դասընթացը ՔՀԿ-երի կարողությունների զարգացմանն ուղղված նոր կրթական հավաստագրային ծրագիր է, որն անց է կացվում Հայաստանի ամերիկյան համալսարանում
Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ՝ 5 գործընկեր կազմակերպության հետ։
«Ներկայումս հայաստանյան ՔՀԿ-ները ինքնաբավ են գիտելիքներ ստանալու հարցում․ մենք ինքներս սեմինարներ ենք կազմակերպում, փորձի փոխանակում կատարում։ Այսօր սակայն Եվրամիության ֆինանասավորման արդյունքում բուհական կրթական ծրագիր է իրականացվում ՔՀԿ-ների համար, ինչը բացառիկ իրադարձություն է Հայաստանի համար»,- ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Կրթական ծրագրի արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան կայուն և արդյունավետ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանրային քաղաքականությունների մշակման հարցում, և իրենց ձայնը մեծ դեր կունենա հանրության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման գործընթացում․«Եթե ՔՀԿ -ն ցանկանում է իր ազդեցությունն ունենալ կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա, ապա պետք է առնվազն ունենա փորձագիտական լուրջ կարողություններ»,- ասաց Կարեն Զադոյանը։
§Այս դասընթացների առանձնահատկությունը կլինի այն, որ դրանք ժամանակավոր բնույթ չեն ունենա և կիրականացվեն նաև ծրագրի ավարտից հետո¦,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը և վստահեցրեց, որ այս ծրագրով դասավանդելու են լավագույն մասնագետները։
Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Դասընթացների ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
[b]Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5918 դիտում
16:18 03-12-2017
Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջին անգամ կանցկացվի կրթական նոր ծրագիր՝ 120 ՔՀԿ-երի համար
1970 դիտում
23:00 20-09-2014
Նոր կրթական միջավայրում` նոր կրթական ծրագիր
1347 դիտում
16:53 25-02-2014
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում. ֆոտոշարք
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»