211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:53 25-02-2014

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում. ֆոտոշարք

Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում» միջոցառումը: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ միջոցառման նպատակն է խորացնել խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ արդեն իսկ առկա համագործակցությունը: Միջոցառմանը ներկայացված էին Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների գործունեությանը համահունչ ՔՀԿ-ի ոլորտային աշխատանքները ՝ հետազոտական նյութերի, բուկլետների, հրատարակությունների տեսքով: Մի շարք կազմակերպությունների ներկայացրած ծրագրերին ծանոթացավ նաեւ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա պատգամավորների հետ շրջեց տաղավարներով, զրուցեց ոլորտի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրների մասին եւ նշեց, որ խորհրդարանը միշտ պատրաստ է աջակցելու տարբեր նախաձեռնությունների, որոնք օգտակար կլինեն մեր երկրին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր