211652_close_icon
views-count10003 դիտում article-date 20:56 05-12-2017

Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։ Նրանք իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել է բանկոմատի փողերի վրա։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հավելենք, որ ինչպես նախկինում նշել ենք, հանրապետության գրեթե բոլոր բանկոմատներն ունեն նման համակարգ։ Գողության փորձի դեպքում ներկ է լցվում բանկոմատի դրամանիշերի վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր