211652_close_icon
views-count7880 դիտում article-date 22:29 05-12-2017

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Ռուբեն Մելքոնյանը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Դեռևս սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ 162 §76 հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Ռուբեն Մելքոնյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան: Նշենք, որ մինչ այդ 1992 թ.-ից Արևելագիտության ֆակուլտետը ղեկավարում էր երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանը: Նա 1991-1994 թվականներին եղել է Հայաստանի ազատագրության բանակի հրամանատարի՝ արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Նա հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի: Նորանշանակ դեկան Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, բռնի կրոնափոխ հայության խնդիրները, ինչպես նաև հայկական թեմատիկան թուրքական գրականության մեջ:

Նմանատիպ նյութեր