14160 դիտում
10:34 06-12-2017
Աժիոտաժ՝ ԱԺ-ում. Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրը նշվեց 2 օր շարունակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժուկով-ժամանակով խնջույքները տևում էին յոթն օր, յոթ գիշեր: Հիմա այդ ժամանակներն անցել են: Բայց լինում են դեպքեր, երբ ծննդյան տոները մի քանի օր շարունակ են նշում, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, ում ծննդյան օրը խորհրդարանում երկու օր շարունակ նշվեց:
Տարեդարձը երկուշաբթի օրն էր: Քանի որ այդ օրը նիստ չի եղել, և ոչ բոլոր պատգամավորներն են կարողացել շնորհավորել Հովհաննիսյանին, նրանք փորձում էին երեկ այդ սխալն ուղղել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ պատգամավորները պարբերաբար խումբ-խումբ բարձրանում էին ԱԺ փոխնախագահի աշխատասենյակ՝ մեկ բաժակ սուրճի, չմոռանալով նաև նվերների մասին: Այդ աժիոտաժը խորհրդարանում շարունակվեց գրեթե ամբողջ օրը:
Ընդ որում, առաջին շնորհավորողներն արական սեռի ներկայացուցիչներն էին, ովքեր ԱԺ օրակարգի հաստատումից հետո, դուրս գալով դահլիճից, առիթը բաց չթողեցին մեկ բաժակ սուրճի ներքո շնորհավորելու Արփինե Հովհաննիսյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3338 դիտում
10:23 12-06-2019
Մեծ աժիոտաժ․ որևէ կուսակցություն չի հրավիրվել ՔՊ համագումարին․ «Ժողովուրդ»
12736 դիտում
15:50 19-11-2019
Արցախյան ազատամարտի հերոս «Բասմաչի» ծննդյան օրը նշվեց Շիրակի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1642 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»