80092 դիտում
13:03 06-12-2017
Ծառերի համատարած սպանդ Դավիթաշենում. օրը ցերեկով «Սիթի»-ի դիմացի այգում 30-ից ավելի ծառեր տապալվեցին. պատկան մարմինները ուղտի ականջում քնած են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն է տեղի ունեցել Երևանում:
Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել են 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը:
Այս պահին բեռնատարով հեռացնում են ծառերը, մինչդեռ մի քանի մետր այնկողմ գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը:
Արդյոք թաղապետը տեղյակ է ծառերի սպանդից, դեռևս չգիտենք, բայց որ վանդալները օրը ցերեկով են իրենց սև գործն անում, դա վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ հայտարարի, թե ծառերն իր հսկողության տակ են, այսօրվա կարդրերը այլ բան են հուշում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ—ական «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանն է և, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ծառերի համատարած սպանդը իրականացվել է գիշերը, երբ շարժը նշված փողոցում կարելի է ասել՝ կանգնած է եղել:
Ի դեպ՝ կան նաև տեղեկություններ, որ նշված հատվածում ծառերի հաշվին քարե շինության թույտվություն է տվել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը:
Հուսով ենք, որ քաղաքապետարանը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և չի մնա «ուղտի ականջում քնած»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+