3691 դիտում
17:53 06-12-2017
Ուկրաինայի Ռադան ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը
Վերին Ռադան ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծ: Փաստաթղթին կողմ է քվեարկել 241 պատգամավոր: Հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/28900305.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Նախագծով, մասնավորապես, ներկայացնում է «Ընտանեկան բռնություն» հանցանքը, որը պատժվում է 150-240 ժամ հասարակական աշխատանքով, կալանքով՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, պայմանական ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ուկրաինայի նախագահի կողմից օրինագիծը ստորագրելու դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն հրապարակման պահից մեկ տարի անց:
Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 2011 թվականին: Այդ ժամանակ կոնվենցիան ստորագրել է նաև Ուկրաինան: Կոնվենցիան Ուկրաինայի Վերին Ռադայում վավերացվել է 2016 թ. նոյեմբերին և ուղարկվել համապատասխան հանձնաժողով, որի մշակած օրինագիծն ընդունվել այսօր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
616 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
643 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել