3587 դիտում
09:22 07-12-2017
Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ. քաղաքագետ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР-Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»:
«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաև Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արևելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լիցքեր ներդնելն ապակառուցողական է և անհեռանկարային, և, որ դա կլինի հերթական անհաջող փորձը:
Նա նշել է, թե բարձր են գնահատում նման փորձերի դեմ Բելառուսի և Արևելյան գործընկերության մի քանի այլ մասնակիցների ամուր դիրքորոշումը: «Ինձ թվում է՝ այստեղ մենք որևէ տարընթերցումներ չենք տեսնում»,- ասել է նա՝ նշելով, որ որևէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
Նա այլ տոնով է խոսել Արևելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին՝ ասելով, թե, իհարկե, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց և համոզմունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում և չի հաջողվի «Արևելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»:
Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չգնալու նպատակով փորձում է զիջումային տարբերակներով շարունակել Արևելյան գործընկերություն ծրագիրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11098 դիտում
10:43 31-08-2017
«Նվագախմբի տղաները» Ֆիլմում նկարագրված դեպքերը որևէ կապ չունեն պատմական իրադարձությունների հետ. «Առավոտ»
84259 դիտում
14:47 24-07-2018
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»