211652_close_icon
views-count3784 դիտում article-date 10:52 07-12-2017

ԱԺ-ն քեֆերի մեջ է. երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը նշում էր 43-ամյակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն քանի օր է՝ աչք չի բացում քեֆերից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ երկու օր շարունակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էին ուշացումով նշում: Երեկ էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ կուսակցության երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանի ծննդյան 43-րդ տարեդարձն էր: Եվ մինչ խորհրդարանում քննարկում էին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Կարեն Ավագյանը մի քանի պատգամավորների հետ շրջում էր խորհրդարանի միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին: Նրան ուղեկցող պատգամավորներն էլ առիթը բաց չէին թողնում բոլոր հանդիպողներին հիշեցնելու, որ այսօր Կարեն Ավագյանի ծննդյան օրն է, որպեսզի շնորհավորեն նրան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր